Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Ոչ սաղմնային ցողունային բջիջների կլինիկակական հեռանկարները և դրանց պահպանումը» թեմայով դասախոսությունը վարեց Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Գեորգիոս Կոլիակոսը. news.am

«Ոչ սաղմնային ցողունային բջիջների կլինիկակական հեռանկարները և դրանց պահպանումը» թեմայով  դասախոսությունը վարեց Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Գեորգիոս Կոլիակոսը. news.am

Հիվանդությունների քանակը, որոնք հաջողվում է բուժել ցողունային բջիջների օգնությամբ, աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ 2000-ականների սկզբից ի վեր շատ երկրներում վերցնում են երեխայի պորտալարի արյունը ծննդյան պահին՝ սեփական ցողունային բջիջների ստացման համար, դրան հետեւող կոնսերվացիայով։ Այդ բջիջները կարող են օգտագործվել հետագայում տվյալ մարդու այս կամ այն հիվանդության բուժման համար։ Այդ մասին Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Գեորգիոս Կոլիակոսի դասախոսությունից առաջ հաղորդել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ղեկավար Սեւակ Ավագյանը։ Դասախոսությունը պրոֆեսորը կարդացել է երիտասարդ գինեկոլոգների համար։

Ս. Ավագյանը պարզաբանել է, որ ինչպես ոսկրածուծի, այնպես էլ ցողունային բջիջների դոնորների որոնումը միշտ չէ, որ հաջողությամբ է պսակվում, իսկ հայերի համար, չնայած նրանց փոքրաթվությանը, այդ որոնումը բարդացնում է նաեւ յուրահատուկ գենետիկան. այս պահին 3000 հիվանդ հայ չի կարողանում ողջ աշխարհով մեկ դոնորներ գտնել։ Հենց այդ պատճառով, ըստ Ս. Ավագայանի, Հայաստանում նորածնի պորտալարի արյան պահպանման պրակտիկայի ներմուծումը այդչափ արդիական է։

Կոլիակոսը կարճառոտ ներկայացրել է, թե ինչ են ցողունային բջիջները, ինչ տեսակի են լինում, ինչպես եւ որտեղից են դրանք ստանում, եւ ինչպիսի հիվանդությունների բուժման համար են գործածում։ Նա նաեւ բացատրել է, թե հատկապես ինչու են հիվանդի սեփական բջիջները արդյունավետ նրա բուժման համար, եւ թե ինչու դրանք նպատակահարմար է ծննդյան պահին վերցնելն ու կոնսերվացնելը, այլ ոչ թե անհրաժեշտության դեպքում հետո մեծահասակ մարդուց վերցնելը։

Ին9պես պարզաբանել է Կոլիակոսը, ոչէմբրիոնալ ցողունային բջիջները կարող են օգտագործվել ոչ միայն արյան հիվանդությունների բուժման համար, այլ նաեւ՝ շատ ուրիշ հիվանդությունների։ Օրինակ, դրանց օգնությամբ կարելի է բուժել ոսկրերի կոտրվածքները, ինֆարկտը, լյարդի մի շարք հիվանդություններ ու այլն։

Ինչո՞ւ նախընտրելի է հենց  հիվանդի ցողունային բջիջների օգտագործումը։ Այդ հարցի պատասխանը շատ պարզ է. չկա օրգանիզմի իմունային պատասխանը, եւ իմոընոսուպրեսիվ թերապիայի անհրաժեշտություն էլ չկա, դոնորից ռեցիպիենտին հիվանդության փոխանցման վտանգ չկա, ընդ որում ծախսերն էլ նշանակալիորեն ավելի քիչ են։ Դրան գումարած, շատ ավելի բարդ է համապատասխան դոնոր գտնելը, քան տվյալ մարդուց ցողունային բջիջներ վերցնելը։

Ինչո՞ւ է նպատակահարմար պորտալարային արյուն վերցնելը ծննդյան պահին։ Պարզվում է, ցողունային բջիջները, չնայած ինքնարտադրման յուրատիպ հատկությանը, նույնպես ծերանում են։ «Իրականում մենք ծերանում ենք, քանզի ծերանում են մեր ցողունային բջիջները. Ցողունային բջիջները այն բջիջներն են, որոնք նորացնում են մեր հյուսվածքները։ Եթե դրանք ծերանում են, ապա ծերանում ենք եւ մենք», – ասել է նա։

Արդյոք ցողունային բջիջները չեն կորցնում իրենց հատկությունները սառեցման պրոցեսում։ Ըստ Կոլիակոսի, հետազոտությունները ցույց են տալիս, որ ցողունային բջիջների՝ հեղուկ ազոտի ջերմաստիճանում՝ մինուս 196 աստիճանից ցածր պահպանման դեպքում դրանց արդյունավետությունը պահպանվում է։ Բջիջների կիսաքայքայման շրջանը այս դեպքում կազմում է 2000 տարի։ Դա զուտ տեսական հաշվարկ է, քանզի գործնականում մարդկությունը այդ բջիջները ընդամենը 25 տարով  պահպանելու փորձ ունի։ Այդպիսի պահպանման արդյունքում դրանք չէին կորցնում արդյունավետությունը, եւ դա տրամաբանական է, քանզի նման ջերմաստիճանների դեպքում բոլոր կենսաբանական պրոցեսները կանգ են առնում, հետեւաբար բջիջը չի կարող քայքայվել։

Կոլիակոսը հաղորդել է, որ աշխարհում այսօր պորտալարային արյան մոտավորապես 500 բանկ գոյություն ունի։

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ